14:35 5 նոյեմբերի, 2014Ռուսաստանում շարունակում է Մարատ Բաշարովի անվան շուրջ առաջացած սկանդալը։ Հոկտեմբերի վերջին լուրեր էին տարածվել այն մասին, որ հայտնի դերասանը ծեծել է կնոջը՝ Եկատերինա Արխարովային, եւ վերջինս ընկել է կոմայի մեջ։
Տուժածի հարազատները նշել են, որ սա առաջին անգամը չէ, որ Մարատը ձեռք է բարձրացրել կնոջ վրա։

Այժմ Եկատերինան որոշել է բաժանվել ամուսնուց։ Դերասանուհին իրավապահ մարմիններին դիմելու մտադրություն չունի, քանի որ իրեն շատ վատ է զգում, բայց պատրաստվում է ամուսնալուծության հայց է ներկայացնել։
Աղբյուրը՝ Dni