Սթիվ Ջոբսի դերին հավակնում է Մայքլ Ֆասբենդերը

13:34   5 նոյեմբերի, 2014

Sony ընկերությունը ոչ մի կերպ չի կարողանում համապատասխան դերասան գտնել «Սթիվ Ջոբս» ֆիլմի գլխավոր դերում խաղալու համար։ Այս առաջարկից արդեն մի շարք հայտնի դերասաններ են հրաժարվել, այդ թվում՝ Լեոնարդո դի Կապրիոն, Բեն Աֆլեքը, Բրեդլի Կուպերը, ինչպես նաեւ Քրիստիան Բեյլը։

 Ինչպես հայտնել է Variety-ին՝ այժմ ընկերությունը Սթիվ Ջոբսի դերն առաջարկել է Մայքլ Ֆասբենդերին։

Ընկերությունն արդեն սկսել է բանակցել դերասանի հետ։

Հիշեցնենք, որ ֆիլմի ռեժիսորն է Դենի Բոյլը, իսկ սցենարի հեղինակը՝ Աարոն Սորկինը։

Այս ինքնակենսագրական ֆիլմը կազմված կլինի երեք 30 րոպեանոց տեսարաններից, որոնք պատմում են Սթիվ Ջոբսի կյանքի մասին։ Ֆիլմը պատմում է Apple-ի գլխավոր ապրանքանիշերի՝ Mac-ի, NeXT-ի եւ iPod-ի թողարկումն ու ներկայացումը։



© NEWS.am STYLE