Ավո Ադամյանն՝ իր նոր տեսահոլովակի մասին (ֆոտո)

20:43   5 նոյեմբերի, 2014

Երգիչ Ավո Ադամյանը շուտով կներկայացնի իր նոր տեսահոլովակը, որը կոչվում «Շատ լավն ես»:

«Երաժշտության եւ խոսքերի հեղինակն է Մելոն: Երգի հեղինակի հետ համագործակցում եմ առաջին անգամ: Իսկ տեսահոլովակի ռեժիսորը Վահե Հարությունյանն է: Տեսահոլովակը ունի սյուժե, բայց այժմ չեմ ցանկանում մանրամասնել»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Ավոն:

Տեսահոլովակում նկարահանվել են Անատի Սաքանյանը եւ Անի Լոկը, ովքեր երգչի  նախորդ երկու տեսահոլովակների հերոսուհիներն են:

«Նկարահանումները դեռ ընթացքի մեջ են:Այս տեսահոլովակի նկարահանումները փոքր ինչ բարդ էին քան նախորդ տեսահոլովակներինը` եղանակային պայմաններից ելնելով»,- ասաց երգիչը:

Նշենք, որ Ավոն ութ տարեկանից սկսել է երգել: Սա նրա չորրորդ տեսահոլովակն է:

Մինչ պրեմիերան NEWS.am STYLE-ը ներկայացնում է տեսահոլովակի backstage լուսանկարները:

Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE