Ինչ ուտել փարթամ մազեր ունենալու համար

19:03   10 նոյեմբերի, 2014

Մազերի դիմակները, թանկարժեք շամպուններն ու բալզամները կարող են դրական ազդեցություն ունենալ մազերի խնամքի հարցում, եթե կանոնավոր կերպով ճիշտ սնվեք. արդյունքում ձեր մազերն իսկապես ամուր եւ փարթամ տեսք կստանան։

Այսպիսով, մազերին գեղեցիկ տեսք ու փայլ է հաղորդում կաթը։ Կաթը եւ ցանկացած կաթնամթերք օրգանիզմը հարստացնում է կալցիումով եւ ֆտորով, ինչը նշանակում է, որ մազերը ստանում են իրենց անհրաժեշտ բոլոր միկրոէլեմենտներն ու օգտակար նյութերը։ Ի դեպ, քիչ յուղայնություն ունեցող կաթնամթերքն ավելի առողջարար է մազերի համար, քան բարձր յուղայնությամբ մթերքը։

Մազերի խնամքի հարցում չպետք է նաեւ մոռանալ թարմ մաղադանոսի, ռեհանի եւ սամիթի մասին։ Մասնագետները խորհուրդ են տալիս օրական մեկ կապ կանաչի ուտել, ինչը շատ կարեւոր ու առողջարար է։ Մաղադանոսը մազերին փայլ ու հարուստ տեսք է հաղորդում։

Մազերի համար օգտակար ու դրական ազդեցություն ունեն նաեւ գազարի, նարնջի ու դդումի հյութը, իսկ թարմ բանջարեղենն ու շիլաներ ամրություն են հաղորդում դրանց։ Պետք չէ մոռանալ նաեւ կծու համեմունքների մասին, որոնք արագացնում եւ բարելավում են արյան շրջանառությունն ու խթանում մազերի աճը։

 

Աղբյուրը՝  Woman.ru

 



© NEWS.am STYLE