Ինչպես ճիշտ քսել դիմափոշին

20:09   11 նոյեմբերի, 2014

Դիմափոշին ճիշտ օգտագործելու համար պետք է այն քսել վերեւից ներքեւ շարժումներով։ Այս մեթոդի օգնությամբ մաշկն ավելի հարթ ու թավշյա տեսք կստանա։ Մասնագետները խորհուրդ են տալիս տնային պայմաններում օգտագործել ավելի փխրուն դիմափոշիներ, որոնք կարելի է հեշտությամբ քսել եւ մաքրել։

Դիմափոշին բացի գեղեցկություն եւ թարմություն հաղորդելուց, ունակ է նաեւ պաշտպանել մաշկն արտաքին ազդեցություններից՝ արեւից, ջերմաստիճանի կտրուկ տատանումներից եւ խոնավությունից։ Բայց անհարժեշտ է իմանալ, թե ինչպես է պետք ճիշտ կիրառել այն։

Նախ դիմափոշի օգտագործելու համար պետք է ունենալ հատուկ սպունգ կամ բամբակյա որեւէ կտոր։ Սկզբում դիմափոշին քսում են պարանոցին, որպեսզի հետո դեմքի եւ պարանոցի գույները չտարբերվեն։

Այնուհետեւ պետք է դիմափոշին քսել այտերին եւ այտոսկրերին, իսկ վերջում՝ քթին։ Շատ հաճախ կանայք առաջինը շպարում են քիթը, սակայն այդպես քիթն ավելի մեծ է երեւում, քան իրականում է։

Սահուն ու թեթեւ շարժումներով դիմափոշին անհրաժեշտ է նաեւ քսել աչքերի եւ բերանի հատվածներում։

Նշենք, որ եթե կինը մեծ քիթ կամ արտահայտված կզակ ունի, ապա պետք չէ շատ դիմափոշի քսել, քանի որ այդ դեպքում դրանք ավելի ցայտուն կերեւան եւ ուշադրություն կգրավեն։ Այս հատվածներում պետք է ավելի մուգ դիմափոշի օգտագործել։

 

Աղբյուրը՝ mk-up.ru

 



© NEWS.am STYLE