Էնդի Սերկիսը կարող է առաջադրվել «Օսկարի»՝ կապիկների առաջնորդի դերի համար

14:07   6 նոյեմբերի, 2014

Հայտնի դերասան Էնդի Սերկիսը կարող է առաջադրվել «Օսկարի» «Լավագույն երկրորդ պլանի դերասան» անվանակարգում՝ «Կապիկների մոլորակ. Հեղափոխություն» ֆիլմում կապիկների առաջնորդի դերի համար, հայտնել է The Hollywood Reporter։

Սակայն ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ նա առաջադրվելու է «Լավագույն դերասան» անվանակարգում, բայց 20th Century Fox-ում որոշել են Էնդի Սերկիսին, Ջեյսոն Քլարկին եւ մյուսներին առաջադրել «Լավագույն երկրորդ պլանի դերասան» անվանակարգում։

Ինչպես հայտնել է աղբյուրը՝ նման մոտեցում կիրառվել է նաեւ «Բախում» (2005), «Սիրիանա» (2005) и «Բաբելոն» (2006) ֆիլմերի դեպքում, որտեղ մեծ գնահատականի է արժանի թիմի դերասանական խաղը։

Ի դեպ, աղբյուրը նշել է, որ ոչ մի դերասանական աշխատանք, որտեղ օգտագործված են շարժումը ֆիքսող նորագույն տեխնոլոգիաներ, դեռ երբեք «Օսկարի» չի արժանացել։



© NEWS.am STYLE