Հմայիչ Նաոմի Քեմփբելը՝ The Edit-ի ֆոտոշարքում

11:02   7 նոյեմբերի, 2014

Նաոմի Քեմփբելը դարձել է The Edit ամսագրի նոր համարի դեմքը։ Հայտնի մոդելը ոչ միայն   նկարահանվել է այս շլացուցիչ ֆոտոշարքի համար, այլեւ հարցազրույց տվել պարբերականին եւ պատմել ապագա պլաններ մասին։

Պարզվում է, որ 2015թ-ի փետրվարին 44-ամյա Նայոմին Fashion For Relief բարեգործական ցուցադրություն է կազմակերպելու, որից ստացված հասույթը տրամադրելու է Էբոլա վիրուսից տուժածներին։

Ըստ Նաոմիի՝ նրան այս հարցում ներշնչում եւ ոգեւորում է հանգուցյալ Նելսոն Մանդելան։

Նա միշտ ինձ ասում էր. «Օգտագործիր քեզ՝ մյուսներին օգնելու համար»։ Այժմ ես փորձում եմ անել ամեն բան, ինչն իմ հնարավորության սահմաններում է»։

Նշենք, որ վերջին մի քնի ամիսների ընթացքում Քեմփբելը մշտապես աշխատանքի բերումով մեկնում է Լոնդոն, Նյու Յորք եւ Չիկագո, որտեղ նա նկարահանվում է «Կայսրություն» (Empire) ֆիլմում։ Ֆիլմը պատմում է հիփ-հոփ երգիչների ընտանիքի մասին , որտեղ մոդելը մարմնավորում է Կամիլա անունով մի կնոջ։

 

Աղբյուրը՝  STYLE.com



© NEWS.am STYLE