«Հոբիթ. հինգ բանակների ճակատամարտ» ֆիլմի վերջին թրեյլերը ցնցել է Youtube-ը

10:29   7 նոյեմբերի, 2014

Երեկ համացանցում հայտնվել է «Հոբիթ. հինգ բանակների ճակատամարտ» (The Hobbit: The Battle of the Five Armies) վերջին թրեյլերը, որը մեկ օրում հավաքել է մոտ երկու միլիոն դիտում։

Ֆիլմը, որտեղ իրենց դերակատարում են ունեցել Մարտին Ֆրիմանը, Էվանջելին Լիլին, Օրլանդո Բլումը, Քեյթ Բլանշեթը, Իեն ՄաքՔելենը, Լյուք Էվանը, արդեն մեծ իրարանցում է առաջացրել երկրպագուների շրջանում։

Նոր հրապարակված 2.5 րոպեանոց հոլովակում ներկայացվում է «հինգ բանակների ճակատամարտի» հիմնական պատճառները. թե ինչու է Գենդալֆը դուրս եկել Սաուրնի դեմ։



© NEWS.am STYLE