Պրեմիերա. Սելենա Գոմես՝ «The Heart Wants What It Wants»

12:37   7 նոյեմբերի, 2014

Հայտնի երգչուհի Սելենա Գոմեսը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է The Heart Wants What It Wants երգի հիման վրա։ Հոլովակն արդեն դիտել են մոտ 4 միլիոն մարդ։

Ի դեպ, The Heart Wants What It Wants Սելենայի նախկին «For You» ալբոմի գլխավոր սինգլն է։

Հիշեցնենք, որ համացանցում լուրեր են պտտվում, որ Սելենա Գոմեսը հանդիպում է հայտնի դերասան Օռլանդո Բլումի հետ։ Նրանց միասին են «բռնացրել» Լոս Անջելեսի օդանավակայանում։

Այնուհետեւ 37-ամյա Բլումը մեկնաբանություն էր տվել իր եւ Սելենա Գոմեսի ռոմանտիկ հարաբերությունների մասին՝ հայտարարելով, որ նրանց միջեւ ոչինչ չկա։

«Ոչ, մենք պարզապես երկուսս էլ պետք է մասնակցեինք բարեգործական We Day միջոցառմանը։ Այն կոչված է միավորելու երիտասարդներին եւ խրախուսելու նրանց ակտիվ գործունեության ծավալելու եւ ավելի կայացած քայլեր կատարելու հարցում»։ Այնուհետեւ լրագրողները մեկ անգամ եւս փորձել էին հստակեցնել հարցը, որին Օռլանդոն կտրուկ պատասխանել էր՝ «ոչ»։

 



© NEWS.am STYLE