13:03 7 նոյեմբերի, 2014Դերասանուհի Կիրա Նայթլին դարձել Interview ամսագրի նոր համարի դեմքը, որի համար լուսանկարվել է կիսամերկ վիճակում։
29-ամյա դերասանուհին նշել է, որ համաձայնել է թոփլես լուսանկարվել, քանի որ նա ցանկանում է իր բողոքն արտահայտել Photoshop ծրագրի լայնատարած օգատգործման դեմ. «Լավ, ես կմերկանամ, եթե դուք Photoshop-ով չեք մեծացնի կամ փոփոխությունների ենթարկի իմ կուրծքը»,- Ասել է Կիրան հայտնի լուսանկարիչ Պատրիկ Դեմարշելյեին։

Դերասանուհին նաեւ խոստովանել է՝ մի անգամ չէ, որ իր լուսանկարները ուղղել են հատուկ ծրագրերի օգնությամբ. «Իմ մարմինը բազմիցս «ենթարկվել է» փոփոխությունների Photoshop-ի միջոցով, բայց դա արել են ամսագրերի եւ պարբերականների լրագրողները։ Ես կարծում եմ, որ այժմ կնոջ մարմինն ասես իրական ռազմի դաշտ դարձած լինի, եւ դա ինչ-որ չափով լուսանկարիչների մեղքնէ»։



Chanel-ի գովազդային արշավում նրա կուրծքը նույնպես մի փոքր մեծացրած է։

Համացանցում հայտնվել է նաեւ Կիրա Նայթլիի պաստառներից մեկի լուսանկարի բնօրինակը։ Համեմատելով այս երկու լուսանկարները՝ հստակ երեւոււմ է, որ դերասանուհու որովայնը փոքրացրած իսկ կուրծքը մեծացրած է։
Աղբյուրը՝ Daily Mail