Կնոջը ծեծած ռուս դերասանի մեկնաբանությունը

14:32   7 նոյեմբերի, 2014

Արդեն մեկ շաբաթ Ռուսաստանում շարունակում է Մարատ Բաշարովի անվան շուրջ առաջացած սկանդալը։ Հոկտեմբերի վերջին լուրեր էին տարածվել այն մասին, որ հայտնի դերասանը ծեծել է կնոջը՝ Եկատերինա Արխարովային, եւ վերջինս ընկել է կոմայի մեջ։ Այս դեպքից հետո Եկատերինան որոշել էր բաժանվել ամուսնուց եւ պատրաստվում էր ամուսնալուծության հայց ներկայացնել։

Իսկ Մարատն իր հերթին հայտարարել էր, որ չի ցանկանում բաժանվել կնոջից եւ շատ է սիրում նրան։

«Ես չեմ ուզում, որ մարդիկ քննարկեն իմ անձնական կյանքը։ Ես սիրում եմ իմ կնոջն, ու եթե նրա հարազատներին դուր է գալիս այս թեմայի մասին խոսել, ապա թող խոսեն»,- Բաշարովի խոսքերը մեջբերել է Super-ը։ Բաշարովը նշել է, որ կնոջ հարազատները գումարային ակնկալիքներ ունեն իրենցից։ Իսկ երբ լրագրողը հարցրել է, միթե նա կարծում է, որ Էմանուիլ Վիտորգանը կարող է փողի կարիք ունենալ, նա պատասխանել է.«Հավանաբար նրանք ֆինանսական խնդիրներ ունեն, որ գումարի դիմաց եթերով պատմում են ամեն ինչ։ Ես արդեն նրանց տված բոլոր նվերները, որոնք ստացել էինք մեր հարսանիքի ժամանակ, վերադարձրել եմ իրենց»։

 



© NEWS.am STYLE