Տաղանդներ ենք փնտրում. Աննա Սահակյանի զարդերը

18:10   7 նոյեմբերի, 2014

NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել իր տաղանդաշատ ընթերցողների ձեռքի աշխատանքները։ Այս անգամ մեզ իր զարդերն է ուղարկել Աննա Սահակյանը։

Աննան առաջին մասնագիտությամբ տնտեսագետ է, երկրորդ մասնագիտությամբ՝ իրավաբան եւ աշխատում է իր մասնագիտությամբ: Առաջին զարդը պատրաստել է՝ ոգեշնչվելով ընկերների հորդորներից:

«Իմ ստեղծած զարդերի համար ընտրել եմ «Canna» անվանումը։ Այն բավական դժվար եւ նուրբ աշխատանք է: Հատուկ ուշադրություն եմ դարձնում գույների համադրությանը, քանի որ նրանք են լցնում մեր առօրյան:

Զարդերի պատրաստման ընթացքում օգտագործում եմ տարաբնույթ նյութեր. բամբակե թելեր, ուլունքներ, մետաքս, տարբեր որակի արծաթազօծ եւ ոսկեզօծ շղթաներ, իսկ քարերը ընտրում եմ միայն բնական:

Փորձում եմ ստեղծել ժամանակակից զարդեր, որպեսզի այն կրողները կարողանան համադրել տարբեր ոճի հագուստների հետ»,-նշում է նա։

«Canna»-ի ամբողջ տեսականին հասանելի է ֆեյսբուքյան համանուն էջում։



© NEWS.am STYLE