Եթերային յուղեր՝ գեղեցիկ մազեր ունենալու համար

19:07   14 նոյեմբերի, 2014

Իզուր չէ, որ եթերային յուղերը հայտնի են իրենց օգտակար հատկություններով։ Դրանք հարուստ են կենսաբանական ակտիվ նյութերով, որոնք ունակ են դրական եւ առողջարար ազդեցություն ունենալ մարդու օրգանիզմի վրա, այդ թվում՝ մազերի։ Եթերային յուղերը բարելավում են մաշկի վիճակը եւ խթանում մազարմատների գործունեությունը, սնուցում, խոնավեցնում մազերն ու բարձրացնում դրանց տոնուսը։ Այս ամենի արդյունքում մազերը փարթամ, գեղեցիկ ու թավշյա տեսք են ստանում։

Սակայն եթերային յուղերը հրաշքներ են գործում այն դեպքում, եթե դրանք ճիշտ են օգտագործվում։  

Մազերի խնամքի համար կարելի է օգտագործել կարմիր նարնջի, թուրինջի, թեյի ծառի եւ բերգամոտի եթերային յուղեր։ Պարզապես երկու գդալ եթերային յուղի մեջ պետք է խառնել մեկ թեյի գդալ կեֆիր եւ քսել մազարմատներին։ 15 րոպե անց արդեն կարելի է շամպունով լվանալ մազերը։

Այս եթերային յուղերն անգամ կարող եք ավելացնել շամպունի մեջ (իհարկե, ոչ ամբողջ շամպունի մեջ, այլ մի փոքր մասի) եւ դրանով լվանալ մազերը. ի դեպ , բալզամի մեջ նույնպես կարելի է եթերային յուղեր ավելացնել։

Իսկ եթե չունեք թվարկված եթերային յուղերից ոչ մեկը,ապա դրանք կարելի է փոխարինել թարմ կիտրոնի կամ թուրինջի հյութով (մեկ ճաշի գդալի չափով)։ Այսպես դուք մազարմատները սնուցում եք վիտամիններով եւ միկրոէլեմենտներով։

 

 

Աղբյուրը՝  arabio.ru



© NEWS.am STYLE