Էն Հեթըուեյին լուսանկարել են առանց ներքնազգեստի (ֆոտո)

20:54   14 դեկտեմբերի, 2012

Հանրահայտ դերասանուհի Էն Հեթըուեյը, պարզվում է, ներքնազգեստ չի հագնում։ «Թշվառների» նյույորքյան պրեմիերային լուսանկարիչները հաջողացրել են աղմկահարույց լուսանկարներ անել։ Դա տեղի է ունեցել կարմիր գործի վրա Museum of Moving Images Salute – ի դիմաց։ Էնը հագել էր երկար բացվածքով սեւ զգեստ։ Մեքենայից դուրս գալիս 30-ամյա դերասանուհու զգեստը մի փոքր կողքի է թեքվել, եւ զարմացած լուսանկարիչները Էնին տեսել են առանց վարտիքի։

Ըստ Daily News -ի, լուսանկարներն համարյա անմիջապես հայտնվել են Ինտերնետում, ինչից Հեթուեյն իրեն նվաստացած է զգացել. «Դուրս էի գալիս մեքենայից, սակայն զգեստս այնքան նեղ էր, որ ամեն ինչ հասկացա միայն ֆոտոխցիկների լույսերը տեսնելուց հետո։ Սարսափելի էր։ Նրանք ամեն ինչ տեսան։ Ստացվում է՝ նրանց առաջ բարձրացրել եմ շրջազգեստս։

Ակնհայտորեն, սա պատահականություն էր, եւ տխրում եմ, քանի որ ապրում ենք այնպիսի դարում, որ ինչ-որ մեկը մյուսին կարող է լուսանկարել նրա համար անհարմար մի պահի, եւ լուսանկարը վերացնելու փոխարեն, անվայել կերպով այն վաճառում է»։



© NEWS.am STYLE