Կոտրել եւ կողոպտել են Արման Մարգարյանի ավտոմեքենան (ֆոտո)

14:02   10 նոյեմբերի, 2014

Այսօր առավոտյան հաղորդավար Արման Մարգարյանին կողոպտել են։ Հանցագործները կոտրել են հաղորդավարի մեքենայի ապակիներն ու տարել նրա իրերը։

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Արման Մարգարյանն ասաց, որ մեքենան իր տան բակում է կանգնած եղել։ Կողոպտիչները  կոտրել են մեքենայի ապակիները եւ տարել հաղորդավարի սիրելի ձմեռային վերարկուն եւ ակնոցը։ 

Պատասխանելով մեր հարցին՝ կասկածու՞մ է ինչ-որ մեկին կամ ով կարող էր նման բան անել, Արմանն ասաց, որ ոչ. «Ասում են՝ ամբողջ քաղաքում հիմա այդ վիճակն է»։ 

Հաղորդավարը ոստիկանություն դիմել է եւ հույս ունի, որ գործին ընթացք կտրվի. «Եկան, նայեցին, գրեցին, գնացին։ Տեսնենք՝ կզանգեն, թե ոչ»։



© NEWS.am STYLE