Հայտնի դերասանի ծեծված կինը սկսել է կուրանալ

17:08   10 նոյեմբերի, 2014

Ռուսաստանում շարունակվում է հայտնի դերասան Մարատ Բաշարովի անվան շուրջ առաջացած սկանդալը։

Ռուսական «Пусть говорят» ծրագրի հաղորդավար Անդրեյ Մալախովն այցելել է այժմ հիվանդանոցում գտնվող Եկատերինա Արխարովային եւ պարզել, թե ինչու է Մարատը ծեծել նրան․ հաղորդումը եթեր կհեռարձակվի այս շաբաթ, հայտնել է Собеседник.-ը։

Իսկ գրող եւ հասարակական գործիչ Մարիա Արբատովան իր բլոգում գրել է․ 

«Խոսել եմ Եկատերինա Արխարովայի փաստաբանի հետ, ով հայտնել է, որ բավարար պատճառներ կան Բաշարովին ձերբակալելու համար։ Եկատերինան դեռ շատ ծանր վիճակում է՝ չնայած դեպքից համարյա մեկ ամիս է անցել, իսկ Մալախովի հետ զրուցելուց հետո նրա ջերմությունը բարձրացել ու չի իջնում։ Իրականում ամեն ինչ շատ ավելի լուրջ է, եւ նրա խնդիրները տարեց տարի ավելի ու ավելի են բարդանալու։ Այժմ նա սկսել է կորցնել տեսողությունը, իսկ քիթը, որը մեծապես վնասվել էր, քանի որ Բաշարովը երկու անգամ գլխով հարվածել է նրան, ճիշտ է, վերկագնվել է, բայց դեռ վիրահատությունների կարիք ունի․․․Եվ այս ամենից բացի, բոլորը պնդում են, որ առաջին անգամը չէ, որ Մարատը ձեռք է բարձրացրել դերասանուհու վրա։ Եվ շատերն այն համոզմունքն ունեն, որ եթե Մարատն անհապաղ չբուժվի, ապա հետեւանքները շատ ավելի վատ ու դաժան են լինելու։ Չեմ հասկանում ինչու՞ մինչ այժմ դատական հայց չեն ներկայացրել, ինչու՞ են մարդիկ ասում․«դե լավ, նա ներողություն կխդրի»։ Հետեւաբար, Եկատերինային շուտափույթ առողջություն եմ մաղթում, իսկ Մարատին՝ ձերբակալություն»։



© NEWS.am STYLE