Իտալական «Ձայնը» նախագծի հաղթող 26-ամյա միանձնուհին թողարկել է իր առաջին ալբոմը

15:39   11 նոյեմբերի, 2014

Իտալական «Ձայնը» նախագծի հաղթող 26-ամյա միանձնուհի Քրիստինա Սկուչչիան, այսօր թողարկել է իր առաջին ալբոմը։

Հիշեցնենք, որ Սկուչչիան համաշխարհային ճանաչում է ձեռք բերել այն բանից հետո, երբ կատարել է Ալիսիա Քեյսի «No One» երգի cover տարբերակը, որը Youtube-ում մոտ 50 միլիոն դիտում է գրանցել։ Նրա կատարումն անգամ Ալիսիա Քեյսն ու Վուպի Գոլդբերգն են մեկնաբանել Թվիթթերում։ Այս կարեւոր իրադարձությունից հետո միանձնուհին անգամ պայմանգիր էր կնքել Universal Music-ի հետ։

«Ես երբեք չեմ մտածել, որ կարող եմ ընդամենը մի քանի ամիսների ընթացքում հաղթեմ իտալական «Ձայնը» նախագիծը, թողարկեմ միջազգային ալբոմ եւ իհարկե, ճանաչում ձեռք բերել եւ իմ խոսքն ասել այսքան շատ երկրներում»,- ասել է Քրիստինան։

Ըստ նրա՝ այս հաջողությունները Աստծո պարգեւն են, քանի որ նա միշտ օգնում է մարդկանց կարեւոր հարցերում, եթե մարդիկ վստահում են նրան։

Ի դեպ, երիտասարդ կատարողը չի բացառել, որ կարող է նաեւ մասնակցել իտալական Սան Ռեմո մրցույթին։

«Ես Սան Ռեմոյու՞մ։ Ես կցանկանայի ստանալ  նման հնարավորություն։ Կսպասեմ առաջարկին. ես սիրով կընդունեմ այն»,-ասել է Քրիստինան։

 

 

 

Աղբյուրը՝ The Local



© NEWS.am STYLE