Էմինեմը խոստացել է հարվածել Լանա Դել Ռեյին

10:43   12 նոյեմբերի, 2014

Սիրված եւ ճանաչված ռեփեր Էմինեմը հայտնվել է սկանդալային մի իրավիճակում, տեղեկացրել է Pitchfork-ը։

Այս անգամ երգիչը «հարձակվել է» Լանա Դել Ռեյի վրա։ Shady XV հավաքածուի թողարկման համար նախատեսված ֆրիսթայլում Էմինեմն ասել է. «Ես կհարվածեմ Լանա Դել Ռեյին դեմքին, ինչպես դա արեց Ռեյ Ռայսը վերելակում առկա հսկող տեսախցիկների առաջ»։

Այստեղ մեջբերված է այն իրադարձությունը, երբ հայտնի ֆուտբոլիստ Ռեյ Ռայսը վերելակում նոկաուտի էր ենթարկել իր ընկերուհուն՝ Ջենայ Փալմերին։

Լանա Դել Ռեյը դեռ ոչ մի մեկնաբանություն չի տվել, սակայն երգչուհի Ազալիա Բենքսը խոստացել է ծեծել Էմինեմին նման տեքստեր գրելու համար։



© NEWS.am STYLE