Գարուն-ամառ 2013 մանկական կոշիկի նոր հավաքածուն (ֆոտո)

18:59   14 դեկտեմբերի, 2012

Zara իսպանական ֆիրման ներկայացրել է գարուն-ամառ-2013 սեզոնի մանկական կոշիկի հավաքածուն։ Դրանում երեխաների համար կա ամեն ինչ, որ անպայման դուր կգա ե՛ւ փոքրերին ե՛ւ մեծերին. հաստ տակերով վառ գույների սպորտային կոշիկներ, մետաղական գամասեղներով մոդելներ, հարմարավետ մոկասիններ ու բոտեր, ինչպես նաեւ միշտ նորաձեւ կովբոյական երկարաճիտներ ու ժանյակով ու բանտով զարդարված նրբագեղ կոշիկներ արքայադստեր համար, հաղորդում է FashionTime -ն։

Մանկական կոշիկի արտաքին տեսքի հրաշալի լրացում կլինեն նաեւ կիրառելիությունն ու որակը։ Կոշիկն առանձնանում է չսահող ներբաններով, բնական նյութերով ու ոճային դիզայնով։

Պետք է սպասել միայն, թե երբ նոր հավաքածուն կհասնի Հայաստան՝ Zara խանութ։ Հիշեցնենք, որ այն տեղակայված է Dalma Garden Moll –ում։



© NEWS.am STYLE