Ո՞ր ըմպելիքներն են օգտակար մազերի համար

19:17   19 նոյեմբերի, 2014

Գաղտնիք չէ, որ մարդու օրգանիզմի 60-80% կազմված է ջրից, հետեւաբար դրա ճիշտ գործունեության համար բավարար քանակությամբ հեղուկ է հարկավոր։ Ջրի պակասը կարող է բացասաբար ազդել մազերի, եղունգների եւ մաշկի վիճակի վրա, որոնք կնոջ գեղեցկության ամենակաարեւոր գրավականներից են։ 

Գոյություն ունեն երեք ըմպելիք, որոնք դրական ազդեցություն կարող են ունենալ ձեր մազերի վրա։ Ընդամենը հարկավոր է գնել դրանք եւ քսել մազերին. համաձայնեք շատ հեշտ ու պարզ է, իսկ արդյունքն ուղղակի ապշեցնող։ Սակայն պետք է հիշել, որ գեղեցիկ ու փարթամ մազեր ունենալու համար պետք է համբերություն ունենալ եւ պարբերաբար կրկնել այս հեշտ ու արագ կատարվող գործողությունները։

Այսպիսով, ի՞նչ են սիրում ձեր մազերը։
1) Կեֆիր

Կեֆիրը դրական ազդեցություն կարող է ունենալ մազերի առողջության վրա եւ ամրացնել դրանք։Կեֆիր պետք է օգտագործեն նրանք, ովքեր հաճախ են ներկում իրենց մազերը, վարսահարդարում եւ այլն։ Ահա, թե ինչ է պետք անել. կեֆիրը մի փոքր տաքացնելուց հետո հարկավոր է այն սկզբում քսել մազարմատներին, իսկ հետո մազերի ողջ երկայնքով։ 15-20 րոպե անց արդեն կարելի է լվանալ կեֆիրը։
2) Հանքային ջուր

Շատ օգտակար միջոց հատկապես ամռան ամիսներին. պարզապես ամեն օր քնելուց առաջ մազերի վրա հանքային ջուր ցողեք եւ երկու շաբաթ անց կտեսնենք, թե ինչպես է մազերի որակն ավելի բարելավվել։ Մեթոդն առավել օգտակար է նրանց համար, ովքեր մազաթափության խնդիր ունեն։
3) Գարեջուր

Մազերին գեղեցիկ տեսք հաղորդելու համար կարելի է նաեւ օգտագործել գարեջուր։ Կրկին ամեն ինչ շատ հեշտ է ու պարզ. ընդամենը պետք է տաք գարեջուրը  քսել մազերին ու մազարմատներին եւ 15 րոպե անց լվանալ։ Եթե խուսափում եք գարեջրի հոտից, ապա նշենք, որ այն շատ շուտ է անցնում, մի անհանգստացեք։

 

 Աղբյուրը՝ pclady.ru



© NEWS.am STYLE