«Աստղային պատերազմներ» ֆիլմի Լեյա արքայադստեր հագուստով պտտվող աղջկա հոլովակը ցնցել է Youtube-ը

13:35   13 նոյեմբերի, 2014

Երեկ համացանցում հայտնվել է մի հոլովակ, որտեղ «Աստղային պատերազմներ» ֆիլմի Լեյա արքայադստեր հագուստով աղջիկը շրջում է Նյու Յորքի փողոցներում։ Հոլովակի հերոսուհին 24-ամյա Շոշան Ռոբերթսն է։ Հոլովակի հեղինակները տեղեկացրել են, որ 10 ժամ զբոսնելու ընթացքում հարյուր անգամ հարձակվել են աղջկա վրա ու ոտնձգություններ կիրառել նրա նկատմամբ, հայտնել է The Huffington Post-ը։

Փողոցում պտտվելու ժամանակ Լեյայի հետ ծանոթացել են այս ֆիլմի մի քանի այլ հերոսներ՝ Դարթ Վեյդերը, Լյուք Սքայոքերը, ինչպես նաեւ նրա հետ ցանկացել է խոսել Ինդիանա Ջոնսը։

Հոլովակը, որը ցնցել է Youtube-ը, նկարահանել է Ջոշ Էպթերը։

 

 



© NEWS.am STYLE