Ռուս հայտնի դերասանի ծեծված կինը հեռացել է Ռուսաստանից

17:10   13 նոյեմբերի, 2014

Ռուսաստանում շարունակվում է ռուս հայտնի դերասան Մարատ Բաշարովի եւ նրա կնոջ սկանդալային պատմությունը։ Պարզվել է ռուս հայտնի դերասանի ծեծված կինը Անդրեյ Մալախովին անկեղծ հարցազրույց տալուց հետո հեռացել է երկրից։

Նա խոստովանել է, որ նա հեռացել է, քանի որ խուսափել է այն բոլոր զանգերից եւ հարցերից, որոնք կանհանգստացնեին իրեն հաղորդման եթեր դուրս գալուց անմիջապես հետո։

Թե ուր է գնացել 39-ամյա Եկատերինան, ոչ ոք հստակ չգիտի։ Ենթադրվում է, որ նա կամ մեկնել է Հռոմ, որտեղ դերասանուհին տուն ունի, կամ Յուրամալա՝ ծնողների մոտ։

«Ես մինչ այժմ չեմ հասկանում, թե ինչու է ամուսինս ծեծել ինձ։ Նա հարվածում էր եւ գլխիս, եւ դեմքիս։ Ես ամբողջովին արյան մեջ էի եւ ոչ ոք օգնության չհասավ ինձ՝ չնայած Մարատի նախկին զոքանչն ու նրա դուստրը տանն էին»,-ավելի վաղ հայտարարել է դերասանուհին։

Արխարովան նշել է, որ այդպես էլ ամուսինը ներողություն չի խնդրել նրանից։

 

 

 

Աղբյուրը՝ Dni



© NEWS.am STYLE