Սերգեյ Լազարեւի ավագ եղբայրը բանտից դուրս է եկել

17:39   13 նոյեմբերի, 2014

Սերգեյ Լազարեւի ավագ եղբայրը չորս տարի բանտում անցկացնելուց հետո, դուրս է եկել այնտեղից։ Պավելը բանտում հայտնվել էր թմրանյութեր պահելու համար, հայտնել է Super-ը։  

«Կյանքում շատերը կարող են սխալվել, բայց ոչ բոլորն են պատրաստ ուղղել իրենց սխալները։Իմ եղբայրը կրել է իր պատիժը, բայց ես համոզված եմ, որ ապագայում նրան սպասվում է առողջ եւ երջանիկ կյանք։ Եվ մեր մեծ ընտանիքը նրան անպայման կաջակցի այս հարցում»,-հայտարարել Լազարեւը։

Ի դեպ, Պավելի կինը՝ Օլգան, չի սպասել իր ամուսնուն եւ հեռացել է նրանց։ Պավելի կյանքի միակ լուսավոր կետը մնացել է իր դուստրը՝ Ալինան։

«Եղբայս ինձանից հինգ տարով մեծ է։ Երբեմն ասում են, որ մենք արտաքնապես ինչ-ինչ նմանություններ ունենք, բայց բնավորությամբ մենք տարբեր մարդիկ ենք։ Ես ավելի շատ մայրիկիս եմ նման, իսկ նա՝ հայրիկիս։  Մենք երկուսս էլ տարբեր հետաքրքրություններ ունեք եւ ապրում ենք այլ կյանքով»։ 



© NEWS.am STYLE