11:01 14 նոյեմբերի, 2014Մարատ Բաշարովի ընտանեկան սկանդալը նոր զարգացումներ է ստացել։ Ինչպես տեղեկացրել էին՝ օրեր առաջ Բաշարովի կինն անկեղծ հարցազրույց էր տվել Անդրեյ Մալախովին, ինչից հետո հեռացել էր երկրից։
Պարզվել է, որ հայտնի դերասանի ծեծված կինը իր կարիերայի սկզբում լուսանկարվել է իտալական ամսագրերի էրոտիկ ֆոտոշարքերում, նկարահանվել մեծերի համար նախատեսված ֆիլմերում։ Լրագրողները պարզել են, որ Եվրոպայում Եկատերինան ապրել է այլ անվամբ, այնուհետեւ հայտնվել է ռուսական շոու-բիզնեսում՝ ներկայացնելով իրեն մի դերասանուհի, ով ապրել, աշխատել եւ ստեղծագործել է Իտալիայում։
Հատնի է դարձել, որ Եվրոպայում այս գեղեցկուհին ճանաչված է եղել Կատյուշա Կոպնինա անվամբ։ Նա Հռոմում ընդունվել է իտալական կինեմատոգրաֆիայի դպրոցը եւ դերասանուհի դարձել։ 22 տարեկանում նա նկարահանվել է «Պատահական մայրիկ» ֆիլմում՝ մարմնավորելով թեթեւաբարո կնոջ կերպար։ Բացի այդ, Բաշարովի կինը նկարահանվել է նաեւ իտալական «Աղջիկը գիշերով» էրոտիկ ֆիլմում։


Այս նույն ժամանակահատվածում Կատյուշան մի անգամ չէ որ մերկ լուսանկարվել է ամսագրերի շապիկների համար։ Կոպնինայի լուսանկարները դեռեւս առկա են իտալական Teletutto ամսագրի կայք-էջերում։
«Ահա հենց այս պատճառով հայրենիք վերադարձած Եկատերինան նախընտրել է, որ իրեն կոչեն Արխարովա կեղծանվամբ։ Նա իր բոլոր հարցազրույցների ժամանակ պնդում էր, որ շատ պահանջված է եղել Իտալիայում, բայց թե ինչ էր նա անում այնտեղ, քանի ժամ էր մերկ կանգնում տեսախցիկների առաջ, լռում էր»,-լրագրողներին ասել է դերասանուհու մտերիմներից մեկը։

Լրագրողները մեկ այլ սկանդալային բացահայտում էլ են արել։ Պարզվել է, որ 1997թ-ին Teletutto տղամարդկանց համար նախատեսված ամսագրում նրա անունը գրված է եղել «պատվերով աղջիկ» ծառայությունների բաժնում։ Մերկ Կատյուշան հաճախ է այլ տղամարդկանց ուղեկցությամբ հայտնվել իտալական շատ միջոցառումների։



Աղբյուրը՝ Super