Քիմ Քարդաշյանի նախկին խորթ հայրը ցանկանում է կին դառնալ

11:34   14 նոյեմբերի, 2014

Քարդաշյանների ընտանիքի հետ հաստատ չես ձանձրանա։ Վերջերս Քիմի մայրիկը բաժանվել էր ամուսնուց՝ Բրյուս Ջեներից, եւ նոր սիրեկան գտել իր համար։ Իսկ Բրյուսը...

Բրյուսը վերջնական որոշում է կայացրել. նա ցանկանում է կնոջ տեսք ունենալ։ Սակայն Բրյուսը սեռափոխության վիրահատություն չի կատարի. դրա փոխարեն այժմ նա հորմոնալ թերապիայի կուրս է անցնում եւ էստրոգեն ընդունում։

Օլիմպիական նախկին չեմպիոնը նախընտրում է որ իրեն կոչեն ոչ թե Բրյուս, այլ Բրիջիթ։

«Նա վաղուց էր ցանկանում կնոջ նման ապրել ու կնոջ տեսք ունենալ, սակայն ստիպված էր զսպել իրեն»,-ասել է Բրյուսի մտերիմներից մեկը։

Նշենք, որ Բրյուսի սեռափոխության մասին լուրերը տարածվել են մի քանի ամիս առաջ, երբ համացանցում հայտնվել էր նրա՝ մանիկյուրով եւ մազահանված ոտքերով լուսանկարը։ Ավելի վաղ Բրյուսն անգամ վիրահատության միջոցով փոքրացրել էր իր ադամախնձորը. սովորաբար այս քայլին դիմում են նրանք, ովքեր ցանկանում են փոխել իրենց սեռը։

Իսկ ինչ վերաբերում է Ջեների երեխաներին, ապա նրանք հարգում են իրենց հայրիկի որոշումը։

 

 

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE