Վաճառքի է հանվել «Կնքահայրը» ֆիլմի Կոռլեոնեների ընտանիքի առանձնատունը

10:32   14 նոյեմբերի, 2014

Վաճառքի է հանվել «Կնքահայրը» ֆիլմի Կոռլեոնեների ընտանիքի առանձնատունը։ Նյու Յորքում գտնվող հինգ սենյակ եւ յոթ լոգարան ունեցող առանձնատունը վաճառվում է 2.9 միլիոն դոլարով, հայտնել է BBC-ին։

«Առանձնատան սեփականատերը հիանալի աշխատանք է  կատարել՝ վերանորոգելով եւ զարդարելով տունը։ Սակայն նորոգելու հետ մեկտեղ սեփականատերը մեծ փոփխություններ չի կատարել՝ փորձելով պահպանել տունն այնպես, ինչպես ֆիլմում է նկարահանված»,- հայտարարել է անշարժ գույքի գործակալ Ջոզեֆ Պրոֆարսին։

Ընդհանուր առմամբ տունն ունի 15 սենյակ՝ ներառյալ մարզասրահ, խաղասրահ եւ չորս մեքենայի համար նախատեսված ավտոտնակ։



© NEWS.am STYLE