Ռուսական «Ձայնը-3» նախագիծ. Արթուր Բեսթ՝ օրվա լավագույն ելույթ

11:11   15 նոյեմբերի, 2014

Ռուսական «Առաջին ալիքով» մեկնարկել է «Ձայնը» նախագծի երրորդ եթերաշրջանի «նոկաուտների» փուլը։ Այս փուլում միանգամից մրցում են երեք մասնակից, սակայն նախագծից դուրս է մնում միայն մեկը։  Մրցութային առաջին օրը ելույթ են ունեցել  Լեոնիդ Ագուտինի սաները՝ Արթուր Բեսթը (Պետրոսյան), Սոֆիա Ռուբինա-Հանթերը եւ Լյուդմիլա Սոկոլովան։ Արթուրը փայլուն կատարել է «Непара» խմբի «Они знакомы давно» («Նրանք վաղուց են ծանոթ») երգը, ինչից հետո Ագուտինն որպես հաղթող ընտրել է հենց Արթուրին։



© NEWS.am STYLE