Հարբած Ջոնի Դեպը խայտառակվել է Hollywood Film Awards-ի ժամանակ

16:06   15 նոյեմբերի, 2014

Երեկ Հոլիվուդում տեղի է ունեցել Hollywood Film Awards-ի 18-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը։

Այս կարեւոր իրադարձությանը ներկա են եղել հոլիվուդյան մի շարք հայտնի աստղեր՝ Անջելինա Ջոլին, Կիրա Նայթլին, Բեն Աֆլեքը, Բենեդիկտ Քեմբերբեթչը, Ջենիֆեր Լոպեսը, Ջուլիան Մուրը, Շեյլի Վուդլին, Ջարեդ Լետոն եւ ուրշներ։

Մինչեւ հաղթողներին ներկայացնելը մի փոքր պատմենք Ջոնի Դեպի կատարած «քաջագործությունների» մասին։

Նախ դերասանը բոլորին ցնցել է, երբ ճոճվելով բեմ է բարձրացել եւ չի կարողացել ոտքի վրա կանգնել։ Մի կերպ հասնելով բարձրախոսին՝ դերասանը հայտարարել է, որ «սա ամենավատ բարձրախոսն է», որը նա երբեւէ տեսել է։ Ելույթ ունենալիս Ջոնը չի կարողացել մինչեւ վերջ ձեւակերպել իր մտքերն ու անընդհատ շեղվել է իր ասածից։

Եւ ներկաները, եւ լրագրողները ենթադրում են, որ դերասանը ներկայացել է ոչ սթափ վիճակում։

Իսկ ինչ վերաբերում է մրցանակներին, ապա տարվա լավագույն ֆիլմ ճանաչվել է ռեժիսոր Դեւիդ Ֆինչերի «Կորածը» (Gone Girl) ֆիլմը, լավագույն դերասան՝ Բենեդիկտ Քամբերբեթչը, լավագույն դերսանուհի՝ Ջուլիան Մուրը։

Բենեդիկտ Քամբերբեթչ, Կիրա Նայթլի եւ Էդի Ռեդմեյն

Երկրորդ պլանի լավագույն դերասանի կոչմանն արժանացել է Ռոբերտ Դյուվալը՝ «Դատավորը» (The Judge) ֆիլմում խաղացած դերի համար։

Բենեդիկտ Քամբերբեթչ եւ Կիրա Նայթլի

Կիրա Նայթլի

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի ճանաչվել է Կիրա Նայթլին։

Ջեք Օ'Քոնել եւ Անջելինա Ջոլի 

Տարվա լավագույն նորահայտ աստղի կոչմանն արժանացել է Ջեք Օ'Քոնելը։

Ռոբերտ Դաունի կրտսեր եւ Ռոբերտ Դյուվալ

Ռոբերտ Պատինսոն

Անջելինա Ջոլի

Ջենիֆեր Լոպես

Ջերարդ Բաթլեր եւ Ջենիֆեր Լոպես


Էդի Ռեդմեյն եւ Ջարեդ Լետո

Սթիվ Քարել, Չենինգ Տատում եւ Ջոնա Հիլ

Ջուլիան Մուր



© NEWS.am STYLE