Բրեդ Փիթը մեկնել է Ավստրալիա՝ ներկա լինելու Անջելինա Ջոլիի նոր ֆիլմի պրեմիերային

14:39   17 նոյեմբերի, 2014

Անջելինա Ջոլին ամբողջ աշխարհով մեկ սկսել է իր նոր «Չկոտրվածը» («Unbroken») ֆիլմի ցուցադրությունները։ Եվ եթե մի քանի օր առաջ Անջելինան ներկա էր եղել Hollywood Film Awards-ի մրցանակաբաշխությանը, որտեղ նրա նոր ֆիլմի հերոսը՝ Ջեք Օ՚Քոնելը, ստացել էր «տարվա լավագույն նորահայտ աստղ» մրցանակը, ապա այսօր լրագրողների ուշադրության կենտրոնում է հայտնվել է Բրեդ Փիթը, ով մեկնել է Ավստրալիա՝ ներկա լինելու Ջոլիի նոր ֆիլմի ցուցադրությանը։

Ջեք Օ'Քոնելն ու Անջելինա Ջոլին՝ Hollywood Film Awards մրցանակաբաշխությանը

Սիդնեյի օդանավակայանում  50-ամյա դերասանին «բռնացրել են» ինքնաթիռից իջնելիս։

Փաստորեն, ֆիլմի պրեմիերային Ջոլին կներկայանա ամուսնու ուղեկցությամբ։

 

Աղբյուրը՝ Just Jared

 



© NEWS.am STYLE