Գիտնականները բացահայտել են տղամարդկանց՝ Քիմ Քարդաշյանի հանդեպ տածած սիրո գաղտնիքը. ամեն ինչ թաքնված է մեծ հետույքի մեջ

13:06   17 նոյեմբերի, 2014

Համաշխարհային բոլոր լրատվամիջոցները միշտ էլ լուսաբանում ու քննարկում են շատ մարդկանց համար այդքան կարեւոր դարձած Քիմ Քարդաշյանի բարեմասնությունները։ Անցյալ շաբաթ այս ամենն ավելի բուռն արձագանք գտավ Paper ամսագրի ցնցող ֆոտոշարքից հետո եւ անգամ բրիտանացի գիտնականները որոշեցին ինչ-ինչ հետազոտություններ կատարել եւ պարզել, թե ինչու են տղամարդիկ սիրում մեծ հետույք ունեցող կանանց։

Տղամարդկանց համար մեծ ազդրերով եւ հետույքով կանայք ավելի գրավիչ են էվոլյուցիոն մեխանիզմների պատճառով։ Փարթամ հետույքն ու մեծ ազդրերը օմեգա-3 ճարպաթթուների առավել մեծ պաշար են պարունակում, ինչն էական նշանակություն ունի հղիության ընթացքում պտղի ուղեղի զարգացման համար. այսինքն՝ նման կանայք ավելի է նախընտրելի են ընտանիք կազմելու եւ սերունդը շարունակելու համար, հայտնել է Daily Mail-ը։

«Մենք հետազոտություն ենք անցկացրել եւ կամավորների մի խմբի տարբեր չափերի կուրծք, իրան եւ ազդրեր ունեցող մոդելների լուսանկարներ ցուցադրել։ Կամավորները պետք է գնահատեին կանանց գեղեցկությունը»,- պատմել է նորզելանդացի մարդաբան Բարնաբի Դիքսոնը։ Ըստ Դիքսոնի՝ առաջին հերթին տղամարդիկ ուշադրություն են դարձրել կանանց դեկոլտեի հատվածին, սակայն ի վերջո ընտրել են նրանց, ովքեր ավելի մեծ հետույք եւ բարակ իրան են ունեցել։

Բացի այդ, օմեգա 3 ճարպաթթուն, որը շատ կարեւոր է կնոջ հղիության ընթացքում, կնոջն ավելի խելացի է դարձնում։ Ի դեպ,16 հազար ամերիկացիների շրջանում անցկացված մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ մեծ ազդրերով թույլ սեռի ներկայացուցիչները ինտելեկտուալ հարցերին ավելի լավ ու արագ են պատասխանում։



© NEWS.am STYLE