Ականջօղեր, որոնք պետք է լինեն ցանկացած կնոջ զարդատուփի մեջ

21:15   21 նոյեմբերի, 2014

Ականջօղ կրելը արվեստ է, հետեւաբար ժամանակակից կանայք պետք է իմանան, թե ինչպես է անհրաժեշտ ճիշտ ընտրել ու համադրել այն՝ ավելի հմայիչ ու առեղծվածային կերպար ստեղծելու համար: Մշտապես գեղեցիկ ու նորաձեւ լինելու համար միայն հագուստն ու կոշիկը բավարար չեն. կինը նաեւ պետք է տարբեր տեսակի ականջօղեր ունենա, որոնց միջոցով նա կկարողանա շեշտադրել իր գեղեցիկ դիմագծերը, մաշկի գույնը, հագուստը, եւ ինչու ոչ, պարզապես բարձրացնել տրամադրությունը:

Ականջօղերը կարող են ամբողջովին փոխել ձեր կերպարը եւ ձեզ ավելի գրավիչ դարձնել՝ ընդգծելով ձեր դեմքը. իհարկե, եթե այն համապատասխանում է ձեր դիմագծերին, աչքերի եւ մազերի գույնին:

Ձեզ ենք ներակայացնում ականջօղերի տեսակներ, որոնք կլրացնեն ու կամբողջացնեն ձեր տեսքը: Հետեւաբար, պետք է դրանք լինեն ցանկացած կնոջ զարդատուփում:

Մեխ-ականջօղեր

Բավականին պարզ ու հասարակ ականջօղեր, որոնք կարող են տարբեր ձեւերի ու չափերի լինել. բայց նախընտրելի է ավելի փոքր տարբերակներն ընտրելը:

Կարելի է անգամ գնել մեխ-ականջօղեր, որոնք զարդարված են թանկարժեք քարերով, սակայն կարեւոր է, որ դրանք ճիշտ համադրված լինեն: Մեխ-ականջօղերը կարելի է կրել եւ աշխատանքի վայրում, եւ երեկույթներ գնալիս:

Օղակներ

Օղակաձեւ ականջօղերը նույնպես պետք է տեղ գտնեն կնոջ զարդատուփում. մեծ, թե փոքր՝ ըստ ձեր նախընտրության: Մեծ օղակները կարող են ընդգծել ձեր ոճը, իսկ փոքրերը՝   նուրբ ու կոկիկ տեսք հաղորդել: Մետաղական նյութերից պատրաստված օղակները կարելի է համադրել ցանկացած ոճի հագուստի հետ, բայց եթե նախընտրում եք թանկարժեք քարերով (օրինակ, ադամանդով) օղակաձեւ ականջօղեր, ապա դրանք պետք է կրել երեկոյան միջոցառումների ժամանակ:

Երկար ականջօղեր

Երկար ականջօղերը պետք է կրել յուրահատուկ երեկույթների ժամանակ: Ավելի նախընտրելի են 2.5 – 4սմ երկարությամբ ականջօղերը: Առավել նուրբ ու գեղեցիկ են այն ականջօղերը, որոնց միջնամասը մի փոքր լայնացած է, իսկ ստորին հատվածն ավելի նեղ է: 

Կաթիլ ականջօղեր


Ցանկացած կին պետք է կրի այս տեսակ ականջօղեր, քանի որ դրանք շատ ավելի հարուստ ու յուրահատուկ տեսք ունեն, քան սովորական մեխ կամ օղակ ականջօղերը: Հիանալի տարբերակ է եւ աշխատավայրում, եւ սիրելիի հետ հանդիման ժամանակ կրելու համար:

Հեշտությամբ ճոճվող ակաջօղեր

Այս ակաջօղերը նույնպես կարող են լինել տարբեր տեսակների, ձեւերի, չափերի եւ դրանց ընտրության հարցում պետք է հաշիվ առնել դիմագծերն ու դեմքի օվալը: Այս ականջօղերը կարելի է կրել կոկտեյլային  երեկոների ու սիրելիի հետ հանդիման գնալիս:

Կարճ ականջօղեր

Սրանք մեխ-ականջօղերի ու օղակների միջին տարբերակն են: Դրանք շատ ունիվերսալ են, քանի որ կարելի է կրել եւ ընկերների, եւ գործընկերների հետ հանդիպելիս: Նման ականջօղերն ավելի նուրբ են, քան սովորական օղակները եւ ավելի կոկիկ տեսք են հաղորդում կնոջը:

Մարգարտյա ականջօղեր

Մարգարտյա ականջօղերն արդիական  են բոլոր ժամանակներում եւ սովորաբար պատրաստվում են թանկարժեք մետաղներով: Հետեւաբար մարգարտյա ականջօղեր կրող կինն ավելի լուրջ ու էլեգանտ տեսք ունի: Եթե փնտրում եք ականջօղ, որը ցանկանում եք ապագայում փոխանցել ձեր դստերը, երբ նա կգնի իր առաջին սեւ փոքրիկ զգեստը, ապա մարգարտյա ականջօղերը հենց ձեզ համար են:

Ողկույզ-ականջօղեր

Ողկույզ-ականջօղերը կնոջ զարդատուփում պետք է իրենց յուրահատուկ տեղն ունենան, քանի որ դրանք կարելի է կրել ցանկացած միջոցառման ժամանակ եւ հմայիչ տեսք ունենալ:

Օրիգինալ ականջօղեր

Շատ դժվար է գտնել այնպիսի ականջօղեր, որոնք հենց ձեզ համար են ստեղծված: Բայց օրիգինալ ականջօղեր ընտրելով՝ դուք ստեղծում եք մի յուրահատուկ կերպար, որը չի կարող չգրավել տղամարդկանց ուշադրությունը:

Հետաքրքիր ու զվարճալի ականջօղեր

Ականջօղերի վերջին տեսակը զվարճալի ու հետաքրքիր ականջօղերն են, որոնք հուշում են, որ դուք բոլոր ստանդարտներից ու կաղապարներից դուրս եք: Գեղեցիկ, յուրահատուկ ու ճիշտ ընտրված ականջօղերը կարելի է կրել ցանկացած հագուստի հետ՝ անգամ յոգայի հատուկ կոստյումի:

 

Աղբյուրը՝ Клео



© NEWS.am STYLE