13:31 19 նոյեմբերի, 2014Սուպերմոդել Իրինա Շեյքը նկարահանվել է տարբեր ապրանքանիշեր ներկայացնող Scoop NYC խանութի ֆոտոշարքում։

Իրինան լուսանկարվել է մոդել Չադ Ուայթի հետ։

Ֆոտոշարքում Շեյքը ցուցադրել է Helmut Lang, 3.1.Phillip Lim եւ Sally Lapointe ապրանքանիշերի հագուստեր։




Բացի լուսանկարվելուց, Իրինան նաեւ պատասխանել է մի քանի հարցերի։
Ըստ Իրինայի՝ նրա հագուստի ոճը կարելի է դասական համարել։
«Եթե ինձ խնդրեին, որ ես համառոտ նկարագրեի իմ ոճը, ապա կասեի «նորաձեւ», «կանացի», «դասական»։ Ինձ համար ոճային կուռք է Անջելիա Ջոլին»,-ասել է Իրինան։
Աղբյուրը՝ fashiongonerogue.com