Ջեյ Զիի տեքստերով շապիկներ՝ Vogue հրատարակության կողմից

15:05   19 նոյեմբերի, 2014

Պարզվում է՝ հայտնի ռեփեր Ջեյ Զին ոգեշնչման աղբյուր է դարձել նորաձեւության ասպարեզի շատ գործիչների համար, ովքեր նրա երգի տեքստերի պատկերներով շապիկներ են թողարկել։

Քեթրին Բերնարը, ով նորաձեւության եւ մշակույթի մասին հոդվածներ է գրում Vogue եւ Dazed & Confused պարբերականների համար, խորապես ուսումնասիրել է Բեյոնսեի ամուսնու տեքստերը։

Հավաքելով ռեփերի բոլոր ալբոմները՝ նա դուրս է գրել նորաձեւության ապրանքանիշների անուններ պարունակող տողերը եւ տպագրել շապիկների վրա։

«Art As Wrench  շապիկներ ստեղծելու միտքն ինձ մոտ առաջացավ դեռեւս ժամանակ, երբ Ջեյ Զին թողարկեց իր Picasso Baby երգը։ Այդ ընթացքում շատ էին խոսում նրա ճաշակի ու առաջընթացի մասին, եւ ես՝ որպես լրագրող, սկսեցի ռեփերի աշխատանքներն անցկացնել նորաձեւության պրիզմայով։ Ինձ համար ամենազարմանալին այն է, որ նրա թվարկած ապրանքանիշերը բարձրաձայն կրկնելու դեպքում մի գեղեցիկ պատմություն է ստացվում»,-ասել է աղջիկը։

Հետաքրքիր է, որ Ջեյ Զիի երգերում հնչած նորաձեւ ապրանքանիշերի անուններն առաջին անգամը չէ, որ ուսումնասիրության առարկա են դառնում։ Անցյալ տարի Vanity Fair ամսագիրն ընտրել է 15 սպորտային, մեքենաների եւ նորաձեւության ապրանքանիշների անուններ, որոնք առավել հաճախ են հնչել ռեփերի երգերում։

 

Աղբյուրը՝ NYMag



© NEWS.am STYLE