Ռուս հայտնի դերասանը դավաճանել է կնոջը

17:11   19 նոյեմբերի, 2014

Մարատ Բաշարովի ընտանեկան սկանդալը օրեցօր նոր զարգացումներ է ստանում։ Ինչպես տեղեկացրել էինք՝ օրեր առաջ Բաշարովի կինն անկեղծ հարցազրույց էր տվել Անդրեյ Մալախովին, ինչից հետո հեռացել էր երկրից։ Այնուհետեւ համացանցում հայտնվել էին հայտնի դերասանուհու «անցյալ կյանքի» էրոտիկ լուսանկարները։ Իսկ այժմ նոր մանրամասներ են պարզ դարձել այս սկանդալային պատմությունից։

Եկատերինա Արխարովայի քույրը՝ Մարիա Կոպրալովա-Վանդերվատերը, անկեղծ հարցազրույց է տվելSuper պորտալին։

«Սկզբում Կատյան լացում էր։ Ասում էր, որ ոչ մեկին չի պատրաստվում պատմել այդ մասին՝ անգամ ծնողներին։ Կատարվածը մեծ հարված էր նրա համար։ Բայց այս անգամ նա ինձ ամեն ինչ  պատմեց»,- ասել է Կոպրալովան՝ ավելացնելով, որ Եկատերինան մինչեւ վերջ էլ թաքցրել է իր ամուսնական խնդիրները։

Եկատերինան նաեւ իմացել է, որ ամուսինը նրան դավաճանել է միանգամից երկու կնոջ հետ։

«Ինչպես պատմել է Կատյան՝ օգոստոսին նա ՍՄՍներ է ստացել Մարատի նախկին կանանցից։ Հաղորդագրություններում նշվում էր, իբրեւ թե, Մարատը Եկատերինային  չի սիրում եւ նրա հետ ամուսնացել է միայն հանուն փողի ու հարստության։ Եվ երբ նա այս ամենի մասին խոսել է Մարատի հետ, ծեծի է ենթարկվել։ Դրանից հետո Կատյան զանգեց ինձ, լացակումած ասաց, որ նրան շատ է սիրում. Կատյան իր համար ստեղծել էր այն մարդու կերպարը, որին սպասել էր իր ողջ կյանքի ընթացքում։ Եվ ես նրան խորհուրդ տվեցի միանգամից գնալ կլինիկա»,-ասել է Արխարովայի քույրը։



© NEWS.am STYLE