Հայտնի մոդելը մեղադրել է ճանաչված դերասանին բռնաբարություն կատարելու մեջ

18:22   19 նոյեմբերի, 2014

Հայտնի մոդել Ջենիս Դիկինսոնը հայտարարել է, որ դերասան Բիլ Կոսբին 1982թ-ին թմրանյութերի ազդեցության տակ բռնաբարել է իրեն։ Entertainment Tonight-ին տված հարցազրույցի ժամանակ 53-ամյա մոդելը պատմել է, որ հայտնի աստղերը հանդիպել են, որպեսզի քննարկեն, թե ինչպես կարող է մոդելը երգչուհու հաջող կարեիրա սկսել, բայց դերասանն նրան խաբեությամբ տարել է Տախո լճի մոտ. «Երբ ես առավոտյան արթնացա, տեսա, որ գիշերազգեստս հանված էր։ Վերջին բանը, որ հիշում եմ այն էր, որ Կոսբին հանում էր իր խալաթը եւ ընկնում ինձ վրա։Հիշում եմ՝ շատ ցավոտ էր...»։

Ջենիսը նաեւ ավելացրել է, որ 2002թ-ին նա ցանկացել է պատմել այս մասին իր հուշերի գրքում, բայց Բիլն ու նրա փաստաբանները ճնշել են հայտնի մոդելին։

Իսկ Բիլ Կոսբիի փաստաբանն էլ հայտարարել է, որ Ջենիս Դիկինսոնի պատմությունը ճշմարտությանը չի համապատասխանում։ Նա նաեւ հերքել է այն տեղեկությունը, որ Բիլը փորձել է ճնշել մոդելին այս պատմությունը հրատարակելու հարցում։

Նշենք, որ Դիկինսոնի հայտարարությունից հետո Netflix ընկերությունը չեղյալ է հայտարարել «Բիլ Կոսբի 77» հումորային նախագծի ցուցադրությունը, որի առաջին հաղորդումը պետք է եթեր հեռարձակվեր նոյեմբերի 28-ին։

Ի դեպ, առաջին անգամը չէ, որ դերասանին մեղադրում են բռնաբարություն կատարելու մեջ։ Մեկ շաբաթ առաջ նման մի հայտարարությամբ հանդես էր եկել նաեւ Բարբարա Բոումանը։

 

Աղբյուրը՝  The Guardian



© NEWS.am STYLE