Անջելինա Ջոլին՝ Variety ամսագրի շապիկին

12:33   20 նոյեմբերի, 2014

Հոլիվուդյան սուպերաստղ Անջելինա Ջոլին հայտնվել է The Variety ամսագրի նոր համարի շապիկին։

Դերասանուհու հետ լուսանկարվել են նաեւ «Unbroken» ֆիլմի մյուս դերասանները՝ Ջեք Օ՚Քոնելին եւ Միյավին։

Բրեդ Փիթի կինն ամսագրին տված հարցազրույցի ժամանակ պատմել է, որ նա անպայման շարունակելու է դերասանի իր կարիերան։

Ֆիլմի ռեժիսորը հայտարարել է, որ ցանկանում է նաեւ խաղալ իր եւ ամուսնու՝ Բրեդ Փիթի մասին նկարահանվող նոր ֆիլմում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին տեղի է ունեցել Անջելինա Ջոլիի ռեժիսորական աշխատանքի՝ «Unbroken» ֆիլմի պրեմիերա։

Ֆիլմը պատմում է ամերիկացի վազորդ Լուի Զամպերինիի մասին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերի է ընկել ճապոնացիների մոտ։ Եվ միայն իր խիզախության, քաջության ու կամքի ուժի շնորհիվ նա կարողացել է ետ վերադառնալ հայրենիք։



© NEWS.am STYLE