Անջելինա Ջոլին մտադիր է ավարտել դերասանական իր կարիերան

13:37   20 նոյեմբերի, 2014

Կարելի է ասել, որ նոյեմբերի 20-ը լի է Անջելինա Ջոլիի մասին նորություններով։ Հազիվ էինք հասցրել ուսումնասիրել Variety ամսագրի շապիկի լուսանկարը (որտեղ դերասանուհու հետ նկարահանվել էին նաեւ «Unbroken» ֆիլմի մյուս դերասանները՝ Ջեք Օ՚Քոնելին եւ Միյավին), երբ հայտնի աստղն արդեն հայտնվել է մեկ ուրիշ ամսագիր՝ DuJour-ի շապիկին։

Բրեդ Փիթի կինն ամսագրին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ մտադիր չէ շարունակել դերասանի իր կարիերան։

Ըստ Ջոլիի՝ վերջերս նա իրեն ավելի լավ ու հարմարավետ է զգում ռեժիսորի դերում։

«Ինձ միշտ էլ անհարմար է եղել տեսախցիկների առաջ նկարահանվելը։ Նախկինում ես չէի մտածում, որ կարող եմ աշխատել որպես ռեժիսոր, բայց քանի որ ինձ մոտ ստացվում է, ապա ինչու չկենտրոնանալ այս գործի վրա։ Ես պատրաստ եմ հրաժարվել դերասանական գործունեությունից»։

Նշենք, որ Ջոլիի նոր ֆիլմը պատմում է ամերիկացի վազորդ Լուի Զամպերինիի մասին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերի է ընկել ճապոնացիների մոտ



© NEWS.am STYLE