Բելառուսի ներկայացուցիչը հաղթել է «Միսիս աշխարհ-2014» մրցույթում

12:02   20 նոյեմբերի, 2014

«Միսիս աշխարհ-2014» մրցույթում հաղթող է ճանաչվել Բելառուսը ներկայացնող երգչուհի Մարինա Ալեքսեյչիկը։

Մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվել է ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում։

Այս պատվավոր մրցանակին արժանացած Մարինա Ալեքսեյչիկը 31 տարեկան է։ Նա արդեն չորս տարի է ամուսնացած է եւ այժմ աշխատում է որպես հաղորդավարուհի, ինչպես նաեւ հանդես գալիս որպես երգչուհի։

Այս տարի երկրորդ պատվավոր հորիզոնականում հայտնվել է ՀԱՀ-ի, իսկ երրորդում՝ Պերուի ներկայացուցիչները։ Չորրորդ տեղում այս անգամ հայտնվել է Ռուսաստանը ներկայացող Նատալյա Նիկոլաեւան։

Նշենք, որ «Միսիս աշխարհ» մրցույթը մեկնարկել է 1985թ-ից, եւ այն ամեն տարի տեղի է ունենում տարբեր երկրներում։ Մյուս տարի այս գեղեցիկ մրցույթը կանցկացվի Պեկինում, որին իրենց մասնակցությունը կարող են ցուցաբերել երիտասարդ, ամուսնացած կանայք։ Ի դեպ, մրցույթում նախապատվությունը տրվում է նրանց, ովքեր երեխաներ ունեն, բարեգործությամբ են զբաղվում եւ հասարակական ակտիվ գործունեություն են ծավալում իրենց երկրներում։

 

Աղբյուրը՝ belta.by



© NEWS.am STYLE