45-ամյա Ջենիֆեր Լոպեսն ու նրա շքեղ թեւնոցները

12:03   21 նոյեմբերի, 2014

Ամռանը Ջեյ Լոն եւ Endless Jewelry ոսկերչական ընկերությունը համագործակցության պայմանագիր էին կնքել եւ ահա արդյունքը։ Համացանցում հայտնվել է ապրանքանիշի թեւնոցների նոր հավաքածուի գովազդային արշավից մի քանի կադրեր։

«Իմ բացառիկ, միեւնույն ժամանակ նուրբ ու հետաքրքիր հավաքածուն՝ Endless Jewelry-ի հետ համագործակցության արդյունքը։ Ցանկացած կին այս թեւնոցների օգնությամբ կարող է ընդգծել իր անհատականությունը։ Այս զարդերը կանանց կհիշեցնեն իրենց գեղեցկության ու յուրահատկության մասին»,-հայտարարել է Ջեյ Լոն։



© NEWS.am STYLE