Լանա դել Ռեյին բռնաբարել են Մերիլին Մենսոնի տեսահոլովակում

10:32   21 նոյեմբերի, 2014

Հայտնի երգչուհի Լանա Դել Ռեյը սեռական բռնության է ենթարկվել Մերիլին Մենսոնի տեսահոլովակում, որտեղ մի շարք սարսափելի տեսարաններ կան. օրինակ, արյունոտ կնոջ գլուխը սուզվում է ջրի մեջ, երգչուհուն բռնաբարում են եւ այլն։

Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Էլայ Ռոտը, հայտնել է Pitchfork-ը. ի դեպ, պորտալը սկզբում մի քանի վիդեոկադրեր էր հրապարակել տեսահոլովակից, սակայն հետո հեռացրել էր Youtube-ից։

Նշենք, որ անցյալ տարի հարցազրույցներից մեկի ժամանակ ռեժիսորը հայտարարել էր, որ տեսարաններն այնքան սրտխառնոց առաջացնող ու նողկալի էին ստացվել, որ նա որոշել էր դրանք «մեկ տարի փակի տակ պահել»։

Տեսանյութը նախատեսված էր Մերիլին Մենսոնի «No Reflection» երգի տեսահոլովակի համար, սակայն այն չի ընդգրկվել դրա վերջնական տարբերակի մեջ։



© NEWS.am STYLE