Քիմ Քարդաշյանի քույրը՝ Karl Lagerfeld-ի նոր դեմքը

16:18   21 նոյեմբերի, 2014

Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քենդալ Ջեները, 19 տարեկան է, բայց արդեն լուրջ քայլեր է կատարում նորաձեւության ասպարեզում ու ամեն կերպ փորձում ազատվել Քիմ Քարդաշյանի «ստվերից»։ Քենդալը դարձել է Karl Lagerfeld 2015-ի դեմքը։

Ի դեպ, Քենդալը (Նաոմի Քեփբելի հետ) մեկ անգամ արդեն հայտնվել է պոդիումի վրա Նյու Յորքի Նորաձեւության շաբաթի շրջանակներում, իսկ Փարիզում աղջիկը ներկա է եղել Channel-ի ցուցադրությանը եւ Ժիզել Բունդհենի ու Ջոան Սմոլսի հետ ներկայացրել այս հայտնի ապրանքանիշի գարուն-ամառ հավաքածուն։

Իսկ օրեր առաջ Քենդալը պայմանագիր է կնքել Estee Lauder նորաձեւության տան հետ. ի դեպ, նա արդեն մասնակցելու է Victoria's Secret-ի ցուցադրություններին. փաստորեն աղջիկը շատ շուտով զարմացնելու է բոլորին։

Karl Lagerfeld-ի հետ համագործակցելիս Քենդալը աշխատելու է Սաշա Լուսսի, Մինգ Սիի եւ Բատիստ Ջիաբիկոնի հետ։

 

Աղբյուրը՝ US Weekly



© NEWS.am STYLE