Շերը վարակի պատճառով չեղյալ է հայտարարել իր համերգային շրջագայությունները

17:41   21 նոյեմբերի, 2014

Երգչուհի Շերը համաշխարհային շոու-բիզնեսի ամենաաշխատասեր աստղերից մեկն է, սակայն նա ստիպված է չեղյալ հայտարարել իր Dressed To Kill Tour համերգային շրջագայությունը ինֆեկցիոն հիվանդության պատճառով, քանի որ նա պետք է վերականգնի իր ուժերը, հայտնել է NJ.com-ը։

Բժիշկներն ախտորոշել են, որ հիվանդությունը վնասել է հայտնի աստղի երիկամները, եւ այժմ երգչուհին ստիպված է որոշ ժամանակով դադարեցնել իր գործունեությունը։

«Ես հուսահատված եմ, ինձ հետ նման բան երբեք չի եղել։ Ես չեմ կարող բոլորին, ովքեր գնել էին համերգի տոմսերը, իմ ափսոսանքը հայտնել այն բանի համար, որ ստիպված եմ չեղյալ հայտարարել իմ համերգային շրջագայությունները։ Ես այնպես եմ հպարտանում համերգային այդ ծրագրով, քանի որ այն լավագույն է, որը ես երբեւէ կազմակերպել եմ։ Հուսով եմ, որ մյուս տարի մեզ կհաջողվի ավարտել այն, ինչ սկսել ենք»,- մեկնաբանել է Շերը։

Նշենք, որ 68-ամյա երգչուհին արդեն 49 համերգ է տվել, բայց եւս 29-ը՝ այդ թվում նաեւ Նյու Յորքում, Բոստոնում, Չիկագոյում եւ Տորոնտոյում  կազմակերպվող համերգները, չեղյալ են հայտարարվել։



© NEWS.am STYLE