Ինչպես գանգուր մազեր ստանալ տնային պայմաններում

19:15   28 նոյեմբերի, 2014

Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ այսօր, ինչպես նաեւ տասնամյակներ առաջ, տղամարդիկ նախընտրում են ռոմանտիկ ու գեղեցիկ կանանց, իսկ գանգուր մազերը հենց այսպիսի կերպար են ստեղծում կնոջ համար. բացի այդ, գանգուրները մշտապես նորաձեւ են։

Իսկ ի՞նչ անեն այն կանայք, ում բնությունից տրված չեն գանգուր մազերը։

Տնային պայմաններում գանգուր մազեր ստանալու համար մի շարք մեթոդներ կան։ Եթե նախկինում այս արդյունքին հասնելու համար կանայք պետք է օգտագործեին անհարմար եւ վնասակար միջոցներ, ապա այժմ ամեն ինչ շատ ավելի հեշտ է։

Պետք է հիշել, որ մանր գանգուրները շատ ավելի երկար են պահպանվում, քան խոշորները, հետեւաբար, եթե ցանկանում եք մեծ գանգուրներն ավելի երկար ժամանակ գեղեցիկ տեսք ունենան, ապա պետք է ֆիքսել դրանք մազերի համար նախատեսված լաքով։

 Տնային պայմաններում գանգուրներ ստանալու համար կարելի է առավոտյան՝ աշխատանքի գնալուց առաջ, օգտագործել վարսափաթթուկներ (бигуди)։ Պետք է ընդամենը վարսափաթթուկները եռացնել տաք ջրի մեջ եւ փաթաթել մազերը մինչեւ վարսափաթթուկի սառչելը։ Երբ վարսափաթթուկները կսառեն, արդեն հնարավոր կլինի հեռացել դրանք. գեղեցիկ սանրվածքը պատրաստ է։

Կարելի է նաեւ օգտագործել հեշտ կպչուն վարսափաթթուկները, որոնք կիրառելի են եւ թաց, եւ չոր մազերի դեպքում։ Սակայն այս մեթոդն ունի մի բացասական կողմ. այն հնարավոր չէ օգտագործել խիտ մազերի դեպքում, քանի որ մազերի խճճվելու հավանականությունը շատ մեծ է։

Իսկ լավագույն միջոցը բումերան- վարսափաթթուկներն են, որոնք շատ հարթ են, ունեն տարբեր երկարություններ եւ հարմար են ցանկացած տեսակի վարսերի համար։ Այս վարսափաթթուկները նախընտրելի է օգտագործել երեկոյան սանրվածքների համար, պարզապես պետք է փաթաթված մազերը մի լավ չորացնել եւ հանել վարսափաթթուկները։

 

 

Աղբյուրը՝ woman365.ru



© NEWS.am STYLE