Ինչպես է պետք օգտագործել այտափոշին

20:13   28 նոյեմբերի, 2014

Այտափոշին բոլոր կանանց դիմահարդարման անբաժանելի մասն է կազմում, եւ այն մշտապես պետք է տեղ գտնի կոսմետիկ միջոցների համար նախատեսված փոքրիկ պայուսակում։ Ինչպես գիտեք, այտափոշին նախատեսված է դեմքի ձեւն ընդգծելու եւ մի քիչ փոփոխելու համար, ինչն ավելի գեղեցիկ ու գրավիչ դարձնում կնոջը։

Որպեսզի այտափոշին ավելի բնական ու հմայիչ տեսք հաղորդի կանանց, հարկավոր է իմանալ, թե ինչպես է պետք ճիշտ օգտագործել այտափոշին։  Իհարկե, գեղեցիկ արդյունք ստանալու համար անհրաժեշտ է նաեւ լավ ու բարձրորակ այտափոշի ունենալ։ Այժմ բոլոր խանութներում այտափոշու լայն ընտրանի կա, բայց պետք է ընտրել այն մեկը, որը հարմար է ձեզ դեմքին, մաշկի գույնին, հագուստին, տարիքին. պետք չէ ուշադրություն դարձնել ապրանքանիշի հայտնի կամ անհայտ լինելու, ինչպես նաեւ գնին։

Ընտրելու ժամանակ պետք է նաեւ հաշվի առնել մաշկի տեսակը՝ չոր կամ կոմբինացված եւ յուղոտ։

Յուղոտ մաշկի համար պետք է ընտրել չոր այտափոշի, որն ունի գնդիկավոր տեսք։ Իսկ եթե մաշկը չափազանց յուղոտ է, ապա այն պետք է քսել դեմքը դիմափոշիով շպարելուց հետո։

Չոր մաշկի համար նախընտրելի է գնել քսուքի, գելի կամ մուսի տեսք ունեցող այտափոշի, որը պետք է օգտագործել դիմափոշի քսելուց առաջ։

Եթե ձեր դեմքը կլոր է, ապա նախընտրելի է օգտագործել բեժ երանգներ ունեցող այտափոշի եւ քսել այն այտերի արտահայտված հատվածում։

Եթե ցանկանում եք դեմքն ավելի «երկարացնել», ապա պետք է օգտագործել սադափե երանգով  այտափոշի եւ քսել այն հորիզոնական ձեւով. այսինքն՝ այտի միջին հատվածից մինչեւ ականջները։ Նրանք, ովքեր օվալաձեւ դեմք ունեն, ապա պետք է այտափոշին քսեն այտոսկրերի վրա եւ ստվերագծեն այդ հատվածը։

Ի դեպ, գեղեցիկ արդյունք ստանալու համար հարկավոր է նաեւ լավ, բարձորակ, պրոֆեսիոնալ, նույն երկարությունն ունեցող մազիկներով վրձին գնել եւ չարժե այս հարցում գումար խնայել։

 

 

Աղբյուրը՝ zhenskay-krasota.ru



© NEWS.am STYLE