Քիմ Քարդաշյանի դուստր Նորթն ու արքայազն Ջորջը՝ 2014թ-ի ամենաոճային փոքրիկները

11:35   24 նոյեմբերի, 2014

Մանկական հագուստի My1stYears կայքը հարցում է անցկացրել բրիտանացիների շրջանում՝ այս տարվա ամենաոճային փոքրիկներին պարզելու համար։ Կայքը, ամփոփելով հարցման արդյունքները, կազմել է համապատասխան ցուցակ, որը գլխավորել են Քիմ Քարդաշյանի դուստր Նորթն ու արքայազն Ջորջը։

 

Արքայազն Ջորջը

Ինչ վերաբերում է ցուցակի մյուս աղջիկ երեխաներին, ապա Նորթին հաջորդում է Բեյոնսեի եւ Ջեյ Զիի դուստրը՝ Բլյու Այվին։

Քիմն ու Նորթը

Չնայած արքայազն Ջորջն ընդամենը մեկ տարիեկն է, նա արդեն հասցրել է հայտնվել մի շարք ամսագրերի շապիկին եւ սովորաբար ոճային ու նարաձեւ է։ Իսկ Քիմի եւ Քանիեիի դուստրը մշտապես յուրահատուկ ու բրենդային շորեր է հագնում եւ «ետ չի մնում» իր աստղային մայրիկից։

Ներկայացնում ենք ամենաոճային աղջիկ երեխաների լավագույն հնգյակը՝

1. Նորթ Ուեսթ (Քիմ Քարդաշյանի եւ Քանիե Ուեսթի դուստրը) – 36 %

2. Բլյու Այվի (Բեյոնսեի եւ Ջեյ Զիի դուստրը) – 22 %

3.Ազուրա Օնանիե (երգչուհի Ալիշա Դիքսոնի եւ պարող Ազուկա Օնանիեի դուստրը) – 19 %

4.Անայա Բել (երգչուհի  Նադի Քոյլի եւ ֆուտբոլիստ  Ջեյսոն Բելի դուստրը) – 15 %

5. Ալայա-Մայա Հյումս (երգիչներ Մարվին եւ Ռոշել Հյումսերի դուստրը) – 8 %

Ահա տղա երեխաների լավագույն հնգյակը՝

1. Արքայազն Ջորջը (արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի որդին) – 39 %

2. Մեյսոն Դիսիկ  (Քորթնի Քարդաշյան եւ Սքոտ Դիսիկի որդին) – 26 %

3. Փարքեր Բրիջ (երգչուհի Ֆրենքի Բրիջի եւ ֆուտբոլիստ Ուեյն  Բրիջի ոչդին) – 15 %

4.Էրիկ Քոուել (Սայմոն  Քոուելի եւ  նրա քաղաքացիական կնոջ՝ Լորենի որդին) – 12 %

5. Բազ Ֆլետչեր (երգիչ Թոմ Ֆլետչերի եւ Ջովաննա Ֆալկոնեի որդին) – 8 %

 



© NEWS.am STYLE