Նորաձեւ ձմեռային հավաքածու 2015

12:31   24 նոյեմբերի, 2014

2015թ-ի ձմռանը նորաձեւ են համարձակ լուծումներով դասական երկարաճիտ կոշիկները, որոնք ցանկացած կնոջ զգեստապահարանի անփոխարինելի մասն են կազմում: Դրանք ձմեռային ցուրտ եղանակին համադրվում են ցանկացած հագուստի՝ հաստ կտորներով կարված կիսաշրջազգեստների, ջինսե տաբատների եւ զգեստների հետ: Ձմռանը ցանկացած աղջիկ փորձում է գտնել իրեն համապատասխան կոշիկ, հետեւաբար պետք է  հաշվի առնել, թե որոնք են այս նոր սեզոնի նորաձեւ միտումները:

2014/15  կարելի է հանդիպել սեւի եւ սպիտակի գեղեցիկ համադրություններ:

Կրկին կանանց եւ աղջիկների ուշադրության կենտրոնում է բոլորի կողմից շատ սիրված այս նախշը, որն այս տարի կրկին նորաձեւ է:


Բացի դասական դարձած սեւ գույնից, այս տարի նախընտրությունը կարելի է տալ նաեւ շագանակագույն, բեժ, մուգ կանաչի տարբեր երանգներ ունեցող, մուգ կապույտ, կարմիր եւ բորդո կոշիկներին:

2014-2015 թթ. աշուն-ձմեռ նորաձեւության միտումները

Այս սեզոնին նորաձեւ են այն կոշիկները, որոնք ինքնավստահ ու համարձակ կնոջ կերպար են ստեղծում, բայց դա չի նշանակում, որ պետք է լիովին բացառել կանացի ու գեղեցիկ  բոտֆորտները, ինչպես նաեւ գոթական ոճով կարված երկարաճիտ կոշիկները:

Սպորտային ոճ

Հայտնի ոճաբանները չեն մոռացել նաեւ առողջ ապրելակերպի մասին եւ ներկայացրել են նաեւ սպորտային  երկարաճիտ կոշիկներ: Մարզակոշիկ հիշեցնող այս երկարաճիտ կոշիկները կստիպեն ձեզ մտածել առավոտյան վազքի դուրս գալու մասին:

2014-2015 թթ. նորաձեւ երկարաճիտ կոշիկ-զուգագուլպաներ

Երկարաճիտ կոշիկ-զուգագուլպաները կրկին նորաձեւ են այս աշուն-ձմեռ սեզոնում: Սակայն պետք  է հիշել, որ ոչ բոլոր աղջիկները կարող են երկարաճիտ կոշիկ-զուգագուլպաներ հագնել. միայն նրանք, ովքեր գեղեցիկ ու երկար ոտքեր ունեն: Դրանք ասես, բարակ գուլպայով բարձրակրունկ կոշիկ լինեն:

2014-15 թթ. նորաձեւ երկարաճիտ բարձրակրունկ կոշիկներ

Ինչպես միշտ նորաձեւ ու կանացի տեսք ունենալու համար անհրաժեշտ է ընտրել բարձրակրունկ երկարաճիտ կոշիկներ: Այս տարի նման գեղեցիկ մոդելներ առաջարկում է  Balenciaga ապրաքանիշը, որը ներկայացնում է ոչ այնքան շատ բարձր կրունկով կամ պլատֆորմայով ու գոթական ոճով կարված կոշիկներ:



Փոքրիկ գոտիներով նորաձեւ կոշիկների

Իհարկե, չպետք է մոռանալ նաեւ կոշիկների փոքրիկ, բայց կարեւոր գոտիների մասին: Այս դետալը կարելի է հանդիպել գրեթե ցանկացած կոշիկի վրա, քանի որ այն ավելի գեղեցիկ ու գրավիչ է դարձնում այն:

 

 

Աղբյուրը՝ site-dlya-zhenschin.ru



© NEWS.am STYLE