Անջելինա Ջոլին՝ Entertainment Weekly-ի շապիկին

14:10   25 նոյեմբերի, 2014

Անջելինա Ջոլին շարունակում է  ամբողջ աշխարհին ներկայացնել իր նոր «Unbroken» ֆիլմը։ Եվ ինչպես պահանջում են շոու-բիզնեսի կանոնները՝  նա  պետք է մասնակցի բազմաթիվ ֆոտոշարքերի նկարահանումներին, հայտնվի ամսագրերի շապիկներին եւ հարցազրույց տա դրանց թղթակիցներին։

Անջելինան արդեն հասցրել է նկարահանվել Variety եւ DuJour-ի ամսագրերի համար եւ այժմ հերթը Entertainment Weekly-ին է։

Այս ամսագրի շապիկին Ջոլին նկարահանվել է իր «Unbroken» ֆիլմի գլխավոր հերոսներից մեկի՝ Ջեք Օ՚Քոնելի հետ, իսկ ամսագրի էջերին կարելի է տեսնել ոչ միայն նրանց լուսանկարները, այլեւ կարդալ նրանց արցազրույցը։

«Եթե դուք տեսնեիք այդ ֆիլմի առաջին կադրն ու իմ ռեակցիան, ապա կհասկանայիք, որ դա կինոարտադրության պատմության մեջ ամենամեծ պատուհասներից մեկն է»,-ասել է Ջոլին։



© NEWS.am STYLE