Նորաձեւության պատմության մասնագետ. «Գեղեցկության իդեալ՝ պզուկներ եւ խճճված մազեր»

17:36   25 նոյեմբերի, 2014

Նորաձեւության պատմության մասնագետ Ալեքսանդր Վասիլեւը կնոջ գեղեցկության նոր չափորոշիչներ է սահմանել։ Վասիլեւը Կազանում վարպետության դասընթացներ է տվել, որի ընթացքում հայտարարել, որ այժմ նորաձեւ են հասուն կանայք, ովքեր կոսմետիկ միջոցներ չեն օգատգործում, դեմքի վրա պզուկներ եւ բարակ շուրթեր ունեն։

Մասնագետը նշել է, որ այժմ նախընտրելի են ոչ թե խնամված կանայք, ովքեր հիացնում են հակառակ սեռի ներկայացուցիչներին, այլ հասուն կանայք՝ 45-50 տարեկան (օրինակ, Մոնիկա Բելուչին), ովքեր տատուաժ են օգատգործում իրենց դեմքի վրա։

Ըստ Վասիլեւի՝ այս կանայք պետք է մուգ մանիկյուր օգտագործեն (ավելի նախընտրելի է սեւ եւ մոխրագույն)։ Բացի այդ, հարկավոր է մի քանի օր գլուխը չլվանալ եւ թափթփված ու խճճված մազեր ունենալ։

Սակայն ամենազարմանալին մյուս կետն է՝ պզուկների առկայությունը։ Եթե ճակատի կամ դեմքի հատվածում պզուկ է առաջացել, ապա պետք չէ այն թաքցնել, այլ ընդհակառակը՝ պետք է ցուցադրել դրա ամբողջ գեղեցկությունը, քանի որ այժմ դա շատ նորաձեւ է։ Վերջին կետը շուրթերն են։ Դրանք չպետք է փափուկ ու փարթամ լինեն, քանի որ նորաձեւ են բարակ եւ տենդի հետքեր ունեցող շուրթերը։

 

 

Աղբյուրը՝ Dni



© NEWS.am STYLE