11:45 26 նոյեմբերի, 2014Գեղեցկուհի Դիտա Ֆոն Տիզը նկարահանվել է ներքնազգեստի նոր հավաքածուի գովազդում։ Բուրլեսկի թագուհին ներկայացրել է ներքնազգեստի իր նոր հավաքածուն, որը հատուկ նախատեսված է ավստրալական MYER խանութների ցանցի համար։

Պրոմո արշավի ժամանակ Դիտան ցուցադրել է իր նրբաճաշակ եւ գայթակղիչ ներքնազգեստները, որոնք եւ ժամանակակից են, եւ պահպանել են Դիտա Ֆոն Տիզին բնորոշ ռետրո ոճը։

Ի դեպ, Դիտան նշել է, որ MYER խանութների ցանցի ներկայացուցիչներն ընտրել են իր առաջարկած հավաքածուի լավագույն նմուշները։