Ռիհանան նոր ալբոմ է թողարկելու

12:34   27 նոյեմբերի, 2014

Ռիհանան հավանաբար մյուս տարի մեծ անակնկալ է մատուցելու իր երկրպագուներին. երգչուհին աշխատում է իր նոր՝ թվով ութերորդ ալբոմի վրա։

Այս մասին 26-ամյա երգչուհին պատմել է Twitter-ի եւ Instagram-ի էջերում։ Սկզբում երգչուհին հայտարարել է, որ պետք չէ հավատալ բամբասանքներին, քանի որ նա ինքը կտեղեկացնի, թե երբ է թողարկվելու իր նոր ալբոմը, իսկ հետո իր նոր երգերից մեկի մի փոքրիկ հատվածի հոլովակն է տեղադրել։

Ի դեպ, այս նոր ալբոմի մասին առաջին ասեկոսեները տարածել է DJ Skee-ն՝ Dash Radio’s-ից, ով հայտարարել է, որ ըստ իր ունեցած տեղեկությունների՝ երգչուհու ալբոմը կթողարկվի 2015թ-ին։

 

 

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE